Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետգույքի կառավարման կոմիտեն պատասխանել է մամուլում շրջանառվող հրապարակումներին

Պետգույքի կառավարման կոմիտեն պատասխանել է մամուլում շրջանառվող հրապարակումներին
Հայաստան
21:34, 17 март 2022
Պետգույքի կառավարման կոմիտեն պարզաբանում է հրապարակել, որում ասվում է.

Ի պատասխան վերջին օրերին մամուլում տարածված որոշ հրապարակումների, որոնք վերաբերում են պետական կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքներ զբաղեցնելու հարցին՝ հայտնում ենք՝

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն քաջատեղյակ է առկա խնդիրներին, որոնք հաճախ պայմանավորված են մի կողմից կոմիտեի հաշվեկշռում գտնվող տարածքների տեղակայման անհարմարություններով, մյուս կողմից՝ դրանց երբեմն ոչ բարենպաստ վիճակում գտնվելու հանգամանքով։

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն, առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված՝ պետական կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օգտագործվող ոչ պետական սեփականություն համարվող տարածքները՝ պետության սեփականություն համարվող տարածքներով փոխարինելու դրույթով և նպատակ ունենալով բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետությունը, ներկայումս իրականացնում է նմանատիպ դեպքերին վերաբերող համալիր վերլուծություն, որի արդյունքում  պետական կառավարման համակարգի մարմինների կողմից վարձակալության հիմունքներով օգտագործվող տարածքները հնարավորության դեպքում կփոխարինվեն կոմիտեի հաշվեկշռում գտնվող այլ տարածքներով։ 

Արդյունքների մասին Պետական գույքի կառավարման կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի հանրությանը։