Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է. ոստիկանության պարզաբանումը

Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է. ոստիկանության պարզաբանումը
Հայաստան
00:29, 20 июнь 2022
Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է

Հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:

Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, հայտնում է Ոստիկանության տեղեկատվական բաժինը: