Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնում ենք զարգացման, հզորացման ճանապարհով․ Դավիթ Խուդաթյանի շնորհավորանքը Արմավիր քաղաքի 91 ամյակի կապակցությամբ

Գնում ենք զարգացման, հզորացման ճանապարհով․ Դավիթ Խուդաթյանի շնորհավորանքը Արմավիր քաղաքի 91 ամյակի կապակցությամբ
Հայաստան
12:36, 26 июнь 2022
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է արմավիրցիներին Արմավիր քաղաքի 91 ամյակի կապակցությամբ, գրել է․

«Սիրելի արմավիրցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Արմավիր քաղաքի հիմնադրման 91 ամյակի կապակցությամբ։

Արմավիրի փողոցներում այս օրերին ծածանվող դրոշները խորհրդանիշն են այն բանի, որ դժվարությունները միասին հաղթահարվում են, ու մենք գնում ենք զարգացման, հզորացման ճանապարհով։

Վերջին տարիներին Արմավիրը հաճելիորեն փոխել է իր դեմքը` դառնալով քաղաքային, համայնքային զարգացման խորհրդանիշ, ու սա այլևս մեր համատեղ սահմանած նշաձողն է: Մենք պիտի մեկտեղենք մեր հնարավորությունները, բազմապատկենք մեր ջանքն էլ ավելի գեղեցկացնելու, էլ ավելի հզորացնելու մեր քաղաքը` մեր ծնողների, մեր ու մեր երեխաների ծննդավայրը:

Սիրելի արմավիրցիներ համայնքային իշխանությունը պատրաստ է պատվով իրագործելու այս առաքելությունը, և մեծագույն հպարտությամբ եմ հայտարարում, որ պատիվ է Արմավիրին և արմավիրցուն ծառայելը: Յուրաքանչյուր նոր աշխատանք մենք սկսում ենք հենց այս գիտակցումով և սա մեզ ավելի ու ավելի է մոտիվացնում:

Առաջիկայում բազմաթիվ նոր ծրագրեր ենք կյանքի կոչելու: Աշխատանքային տարին ոչ միայն ակտիվ շինարարական, այլ նաև ակտիվ մշակութային, ակտիվ սպորտային է լինելու: Կառավարության հետ համագործակցությամբ բազմաթիվ կենսական խնդիրներ լուծում են ստանալու, ակտիվանալու և աշխուժանալու է քաղաքային կյանքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Արմավիրի օրվա առիթով:

Շնորհավո´ր տոնդ, Արմավիր»: