Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայաստան
13:33, 19 июль 2022
Երևան քաղաքում՝ հուլիսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վրկ արագությամբ:

Հուլիսի 19-20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։