Հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել․ ՔԿ-ն՝ «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ»-ի տնօրենների սենյակների խուզարկության մասին

Հայաստան
Civic.am-ին հասած տեղեկություններով՝ այսօր առավոտից խուզարկություն է ընթանում «Սեքյուրիթի դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրենների գրասենյակներում։ Նշենք, որ օրերս Վերաքննիչ դատարանի որոշմամբ կրկին կալանավորվեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը: Նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրության և պետությանը վնաս հասցնելու մեջ: Իսկ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի իրավասու որոշ աշխատակիցների նույնպես մեղադրանք է ներկայացվել՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ։
ՔԿ լրատվական ծառայությունից տևական ժամանակ պահանջվեց՝ ճշտելու համար խուզարկության լուրը։ «Էնտեղ ընթանում են քննչական գործողություններ։ Հարուցված քրեական գործով խուզարկություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ի պատասխան ասաց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Ի՞նչն է պատճառը՝ հարցին ՔԿ մամուլի խոսնակը պատասխանեց․ «Քննչական գործողությունները պահանջել են խուզարկություն իրականացնել, ինչ էլ իրականացվում է»։ Նա այլ փակագծեր չբացեց՝ հավելելով, որ գործողությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ 2018թ.-ից հետո Քննչական կոմիտեն սկսեց քննել երթևեկությունը տեսանկարահանող և արագաչափ սարքերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների հիմնադիրների և աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու հանգամանքները։
2011թ. մինչ օրս ճանապարհային երթևեկությունը տեսանկարահանող և արագաչափ սարքերի սպասարկումն իրականացվում էր «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության կողմից, որը 2011 և 2018թթ. պայմանագրեր է կնքել «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերության հետ՝ պետությանը մատուցվելիք ծառայությունների, մասնավորապես՝ համակարգի սպասարկում իրականացնելու վերաբերյալ։