Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Հայաստան
11:08, 21 август 2022
Օգոստոսի 21-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։
 
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերի փրկարարական ծառայողները։
 
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 3 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։