Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էջմիածնում բնակելի երեք հարկանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել

Էջմիածնում բնակելի երեք հարկանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստան
19:08, 01 сентябрь 2022
 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 1-ին ժամը 17։17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի տանիքում։

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույրերի շենքին կից բնակելի երեք հարկանի շենքի տանիքում։