2018-2021 թվականներին Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել․ ՀՀ որ ղեկավարի օրոք որքան գումար է ծախսվել սպառազինության վրա
Հայաստան
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի՝ SIPRI-ի, 2021-ի ուսումնասիրության համաձայն՝ 2018-21թթ․ Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել։
Ըստ այդմ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 3 տարիներին Հայաստանը 2,5 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիներին։ Փաշինյանի կառավարման տարիներին ստացված զենքերի ցուցանիշը գերազանցում է նաև Սերժ Սարգսյանի 10 տարվա ցուցանիշը։
Միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք է ավելի շատ զենք ներկրվել՝ 300 մլն դոլարի, որը 7 տարվա արդյունքն է։
2022 թվականի ուսումնասիրության արդյունքները դեռ հասանելի չեն։
Աղբյուր՝ radar.am