Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային առանձին շրջաններում տեղաց առաջին ձյունը․ Գագիկ Սուրենյան

Լեռնային առանձին շրջաններում տեղաց առաջին ձյունը․ Գագիկ Սուրենյան
Հայաստան
10:30, 11 ноябрь 2022
Հանրապետության լեռնային առանձին շրջաններում տեղաց առաջին ձյունը։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել, որտեղ երևում է Գավառում տեղացող ձյունը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին – Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տեսանյութն՝ այստեղ