Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MR-SAM ՀՕՊ համակարգեր․ IDRW

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MR-SAM ՀՕՊ համակարգեր․ IDRW
Հայաստան
15:33, 13 январь 2023
Ըստ հնդկական Defence Research Wing մասնագիտացված կայքի՝ Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM հակաօդային պաշտպանության համակարգեր:

Նշվում է, որ Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է նաև  Akash և Akash-NG համակարգեր, որոնք նույնպես սեփական արտադրության են։ Դա պայմանավորված է նրանով, որ թեև MR-SAM հակաօդային պաշտպանության համակարգերն արտադրվում են Հնդկաստանում, սակայն որոշ տեխնոլոգիաներ փոխառված են Իսրայելից։

Միաժամանակ կառույցը նշում է, որ Նյու Դելին սահմանափակումներ չունի MR-SAM համակարգերի արտահանման առումով։
Indian Defence Research Wing-ի հաղորդմամբ` МR-SAM համակարգերի գործողության շառավիղը կազմում է 70 կիլոմետր։