Անկախ նրանից թե ինչքան փող ունես բանկային հաշվիդ, մեր Հայաստանի կանայք քո համար ինքնահաստատվելու առարկա չեն կարող լինել. Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Էդ հարուստ հայրիկի բալիկին ասեք, որ սա Հայաստանն է, էստեղ կանայք՝ մայրերը, քույրերը, դուստրերը կամ ուղղակի պարզապես կանայք մեր հարգանքի ու հիացմունքի առարկան են։


Անկախ նրանից թե ինչքան փող ունես բանկային հաշվիդ, մեր Հայաստանի կանայք քո համար ինքնահաստատվելու առարկա չեն կարող լինել։ Թե չէ պետության համին զուգահեռ գուցե Հայաստանի կանանց և զուգահեռ Հայաստանի կանանց գնահատող տղամարդկանց զայրույթի համը զգաս։


Հ.Գ. Մի տղա դաստիարակելն ի՞նչ է, որ էս աստիճանի ձախողել ես, Սամվել։ Ամոթ է։