Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին արդարադատության համակարգում ամուր ու թափանցիկ բարեփոխումների իրականացման շուրջ․ Չիփ Լեյթինենը և Անդրեա Վիկտորինը հանդիպել են ՆԳ նախարարին

ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին արդարադատության համակարգում ամուր ու թափանցիկ բարեփոխումների իրականացման շուրջ․  Չիփ Լեյթինենը և Անդրեա Վիկտորինը հանդիպել են ՆԳ նախարարին
Հայաստան
12:48, 26 январь 2023
Հունվարի 25-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպեցին ՀՀ ներքին գործերին նախարար Վահե Ղազարյանին` շնորհավորելու նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ 

Այցի ընթացքում նրանք ընդգծեցին ոստիկանական բարեփոխումների մասով շարունակական առաջընթացի կարևորությունը, մասնավորապես` աջակցությունը  նոր Պարեկային ոստիկանությանը, ինչպես նաև Հայաստանի փրկարարական ծառայությունների ամրապնդումը։ 

Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին արդարադատության համակարգում ամուր ու թափանցիկ բարեփոխումների իրականացման շուրջ։