Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 267-ով, մահացել են 11-ը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 267-ով, մահացել են 11-ը
Հայաստան
11:18, 02 май 2021
Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216863 դեպք, որոնցից 199755-ն` առողջացած, 4139-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 991027 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2941 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Ունենք 640 առողջացած և 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1024 է: