Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղացիներից էլ մարդ միացավ. Աննա Հակոբյանը վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Չմտածեք միայն ռելոկանտներն են. տեղացիներից էլ մարդ միացավ,- իր ֆեյսբուքյան էջում գրել է 
Աննա Հակոբյանը և վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է Դիլիջանի տարածքի մաքրությամբ։

Հիշեցնենք մինչ այդ ՀՀ վարչապետի տիկինը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներգաղթյալները հավաքում էին Դիլիջանի մայթերին թափված աղբը, Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել և գրառում կատարել,
-Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում։ Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները։ Շնորհակալություն ոչ միայն այս վերաբերմունքի, այլեւ մտածելու առատ նյութ տալու համար։