Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մկրտիչ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

Մկրտիչ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
Հայաստան
16:35, 19 апрель 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 13-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Մկրտիչ Արմենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր։