Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քաղաքացու օրվա առթիվ Շիրակի մարզում անցկացվել են միջոցառումներ

ՀՀ քաղաքացու օրվա առթիվ Շիրակի մարզում անցկացվել են միջոցառումներ
Հայաստան / Հասարակություն
15:35, 29 апрель 2023
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա առթիվ Շիրակի մարզի բոլոր համայնքներում անցկացվել են միջոցառումներ․ տեղեկացնում են մարզպետարանից։ 

Միջոցառումները բաղկացած են եղել 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում: 

Բանախոսություններին մասնակցել են 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունեցել լսելու հրավիրված  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների հանրաճանաչ մարդկանց՝ քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի, երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, ծավալվել են նաև հետաքրքիր քննարկումներ, հարց  ու պատասխան: