Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են կապիտալ ծախսերի ծրագրով Շիրակի մարզի 21 դպրոցներում վերանորոգման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր

Քննարկվել են կապիտալ ծախսերի ծրագրով Շիրակի մարզի 21 դպրոցներում վերանորոգման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր
Հայաստան
21:50, 17 февраль 2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում դպրոցներում իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի, առաջացած այլ հարցերի շուրջ հանդիպում-քննարկում է անցկացվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի և մարզի 21 դպրոցների տնօրենների, շինարարական աշխատանքները վերահսկող որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակներում 21 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված և իրականացվելիք ներքին հարդարման, դռների և պատուհանների փոխարինման, ինչպես նաև կտուրների վերանորոգման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերին, պատասխանատուները կարևորել են շինաշխատանքները որակով և ժամկետներում իրականացնելը: