Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխեն Հայրապետյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Աշխեն Հայրապետյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Հայաստան
23:23, 17 май 2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006 Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Աշխեն Հայրապետյանի 2023 թվականի մայիսի 16-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2023 թվականի մայիսի 16-ից Աշխեն Հայրապետյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2. 2023 թվականի մայիսի 16-ից Աշխեն Հայրապետյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»: