Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք Քոչոյին էլ ենք տեսել, Հոկտեմբերի 27 էլ ենք տեսել. սևանցիները՝ վերջին տարիների դրական փոփոխությունների մասին․ Տեսանյութ

Մենք Քոչոյին էլ ենք տեսել, Հոկտեմբերի 27 էլ ենք տեսել. սևանցիները՝ վերջին տարիների դրական փոփոխությունների մասին․ Տեսանյութ
Հայաստան
11:39, 12 июнь 2021
Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցելել է Գեղարքունիքի մարզ: Մեր նկարահանող խումբը հարցում անցկացրեց Սևան քաղաքում՝ պարզելու, թե ինչ ակնկալիքներ ունեն քաղաքի բնակիչները Նիկոլ Փաշինյանից:

«100 տոկոսով ուզում ենք, որ Նիկոլն ընտրվի, երկու ձեռքով: Դրա համար Գագարինից եկել ենք ստեղ: Աստծուն խնդրում ենք, որ Փաշինյանին առողջ պահի»,- ասացին Սևանում հավաքված կանայք:

«Նիկոլն իմ տղեն ա, ես իմ երեխեքի չափ սիրում եմ նրան, մեր հույսն ու հավատը Նիկոլն ա»,- հավելեցին նրանք:

Խոսելով դրական փոփոխությունների մասին՝ նրանք սկսեցին թվարկել. «Իմ տղերքը Ռուսաստանից եկան, հարսիս առանց կոպեկի ընդունեցին դպրոց՝ գործի, ես հիվանդ եմ, գնում եմ բժշկի, ողնաշարի գրիժա ունեմ, բայց 10 դրամ չեմ ծախսել, լրիվ անվճար, ըտենց բան ո՞վ էր տեսել: Նիկոլը մեր Տիգրան Մեծն ա, մեր հայոց թագավորն ա, մեր հույսն ու հավատն ա: Երեխեքս բանակում ծառայում են, շատ գոհ են: Մենք Քոչոյին էլ ենք տեսել, Հոկտեմբերի 27 էլ ենք տեսել»: 

Մի տղամարդ էլ ընդգծեց. «Մեր Գագարին ավանը 1300 քվե ունի: Էսօր տվել է 6 հերոս, մեկ անհետ կորած, 3 վիրավոր: Մենք Նիկոլից առաջ մեքենայի մեջ ընկնում էինք լադոկ, հեռախոսը դառնում էր անհասանելի, հիմա շատ թե քիչ բարելավվել ա: Իսկ ամենակարևորը ազատությունն ա, մարդիկ էլ չեն ստրկանում»:

Մանրամասն՝ տեսանյութում: