Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այլևս ճնշված չենք, կարողանում ենք մեր խոսքը տեղ հասցնել. Ուզում էիք, որ 3 տարում աներ էն, ինչ նրանք չեն արել 25 տարո՞ւմ. Այնթապցիները՝ Փաշինյանի մասին․ Տեսանյութ

Այլևս ճնշված չենք, կարողանում ենք մեր խոսքը տեղ հասցնել. Ուզում էիք, որ 3 տարում աներ էն, ինչ նրանք չեն արել 25 տարո՞ւմ. Այնթապցիները՝ Փաշինյանի մասին․ Տեսանյութ
Հայաստան
10:31, 14 июнь 2021
«Այլևս ճնշված չենք, կարողանում ենք մեր խոսքը տեղ հասցնել: Ուզում էիք, որ 3 տարում աներ էն, ինչ նրանք չեն արել 25 տարո՞ւմ: Ոնց կարա մարդը ավերված երկիրը 3 տարում կառուցել»,- խոսելով վերջին 3 տարիների փոփոխությունների մասին՝ մեզ հետ զրույցում ասացին Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակիչները:

Նրանք թվարկեցին աշխատավարձերի, թոշակների բարձրացումը, բանակում զինվորների ստացած պատշաճ սնունդը:
Բնակիչները նկատեցին. «Եթե չլինեին էս վիրուսն ու պատերազմը, մենք ավելի առաջ կգնայինք: Բայց մենք շատ գոհ ենք մեր Փաշինյանից: Մենք շատ գոհ ենք իրանից: Իսկ ի՞նչ ենք տեսել Քոչարյանի վախտով»: