Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը
Հայաստան
23:49, 26 июнь 2023


ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը. գրում է 1lurer.am-ը։
 
«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն վաղը` երեքշաբթի, և կշարունակվեն մինչև հինգշաբթի: Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, և այս շաբաթվա ընթացքում մեզ ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան: Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հասանելիության տիրույթում է, և որ ուղիղ երկխոսությունն է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու, մնացած չլուծված խնդիրները կարգավորելու ուղին»,- ասել է նա: