Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանացի պատգամավորը ԵՄ դիտորդական խմբի հետ այցելել է Ջերմուկ ու Երասխ

Գերմանացի պատգամավորը ԵՄ դիտորդական խմբի հետ այցելել է Ջերմուկ ու Երասխ
Հայաստան
11:53, 27 июнь 2023
Գերմանացի պատգամավոր Մերլե Շպելերբերգն այցելել է Ջերմուկ և Երասխ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Այդ մասին հայտնում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը: 

«Այսօր Ջերմուկի մեր կենտրոնում հյուրընկալել ենք Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Շպելերբերգին՝ ժամանակավոր հավատարմատար, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպի ուղեկցությամբ:

Մեր դիտորդները նրանց տեղեկացրել են ներկա իրավիճակի մասին, որից հետո պատվիրակությունը միացել է Երասխում մեր պարեկությանը՝ տեղում իրավիճակը գնահատելու համար»,- նշված է առաքելության «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։