Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա խոսում է Հայաստանում բիզնես անելու լայն հնարավորությունների մասին․ Հակոբ Արշակյան

Սա խոսում է Հայաստանում բիզնես անելու լայն հնարավորությունների մասին․ Հակոբ Արշակյան
Հայաստան / Տնտեսություն
13:31, 08 июль 2023
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նկարում Դատաարտ DataArt Armenia ընկերության փոխնախագահ, Հայաստանի և Վրաստանի մասնաճյուղերի ղեկավար Արսեն Բաղդասարյանն է։

2019թ. հունվարին Արսենի հրավերով Տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հյուրընկալել էինք ընկերության տնօրենների խորհուրդի անդամներին և քննարկում էինք Հայաստանում ընկերության գիտահետազատական մասնաճյուղ հիմնելու հնարավորությունը։

Հանդիպումից երկու ամիս անց ընկերությունը հայտարարեց իր մուտքը Հայաստան։ Այսօր` 5 տարի անց, ընկերության Հայաստանի մասնաճյուղն ունի 500֊ից ավել աշխատակից և այն հանդիսանում է ոլորտի խոշոր հարկատուներից մեկը։

Սա խոսում է Հայաստանում բիզնես անելու լայն հնարավորությունների մասին։

Նոր հաջողություններ եմ մաղթում Արսենին և Դատաարտ ընկերությանը»։