Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի ԼՂ հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության․ Մարուքյանը դիմում է Բայդենին, Մակրոնին, Բլինքենին, Միշելին

Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի ԼՂ հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության․ Մարուքյանը դիմում է Բայդենին, Մակրոնին, Բլինքենին, Միշելին
Հայաստան
14:18, 24 август 2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների դասական քաղաքականություն։ Մեր տեղեկություններով Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության։ Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է՝ սկզբում անդադար կրակում են, սպանում, մարդկանց գերի են վերցնում, երկար ժամանակ սովի են մատնում, հետո միայն ելքի ճանապարհ են բացում, որ այդ անմարդկային պայմանների պատճառով մարդիկ առանց վերադարձի հնարավորության հեռանան Լեռնային Ղարաբաղից։ Սա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- գրել է Մարուքյանը՝ իր գրառման մեջ նշելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին: