Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի և դադարեցվի ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին. կոնգրեսական Բրեդ Շերման

Ալիևի ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի և դադարեցվի ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին. կոնգրեսական Բրեդ Շերման
Հայաստան
17:39, 25 август 2023
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ում (Թվիթեր) անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչի հետևանքով աղետալի է դառնում ԼՂ-ում հումանիտար իրավիճակը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է հումանիտար աղետը ծավալվում Արցախում: Երեկ ես միացա իմ գործընկեր Ադամ Շիֆին և հայ համայնքին իմ շրջանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի ռեժիմին և դադարեցնենք ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին»,- գրել է Բրեդ Շերմանը: