Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիեւի դեմ

Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիեւի դեմ
Միջազգային
14:00, 21 сентябрь 2023
Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել է ֆրանսիացի եվրապատգամավոր Նաթալի Լուազոյի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ պատժամիջոցներ մտցնելու պահանջին։

«Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել է ինձ եւ պահանջում է, որպեսզի Եվրոպան պատժամիջոցներ մտցնի Իլհամ Ալիեւի վարչակարգի դեմ Լեռնային Ղաաբաղի հայ բնակչության դեմ նրա հարձակման համար»,- գրել է Լուազոն X-ի իր միկրոբլոգում։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայությանն ուղղված իր հարցման մեջ Լուազոն եւ մյուս եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են անում գործել, որպեսզի կանգնեցնեն արցախահայերի էթնիկ զտումը եւ կանխեն հարձակումը, որը կարող է նոր պատերազմի վերածվել։