Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի նախագահը հայտարարել է հայերի իրավունքների և սահմանների անձեռնմխելիության մասին

Իրանի նախագահը հայտարարել է հայերի իրավունքների և սահմանների անձեռնմխելիության մասին
Միջազգային
16:56, 22 сентябрь 2023
Հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ տարածաշրջանում սահմանները պետք է լինեն անձեռնմխելի: Այս մասին Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, փոխանցում է IRNA-ն։

Ինչպես նշել է Ռաիսին, երկրի զինված ուժերը կարող են կանխարգելել աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն և կանխել սահմանների փոփոխությունները։ Նա հավելել է, որ օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում անցանկալի է։

Ամեն տարի Թեհրանում անցկացվում է մեծ զորահանդես «Սրբազան պաշտպանության շաբաթվա» կապակցությամբ՝ ի հիշատակ 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի։