Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ և լի է ձեր գերության մեջ չհայտնվելու վճռականությամբ». Ռաիսիի արձագանքը Բայդենի հայտարարությանը

«Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ և լի է ձեր գերության մեջ չհայտնվելու վճռականությամբ». Ռաիսիի արձագանքը Բայդենի հայտարարությանը
Աշխարհ
15:26, 04 ноябрь 2022
Իրանը ազատագրվել է 43 տարի առաջ և այժմ, ինչպես նախկինում, պահպանում է այդ ազատությունը: Այսպես է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի «Իրանն ազատագրելու» ցանկությանը, փոխանցում է  IRNA-ն։

«Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ և լի է ձեր գերության մեջ չհայտնվելու վճռականությամբ: Իրանը երբեք չի դառնա ԱՄՆ կթու կովը»,- ասել է Ռաիսին՝ ելույթ ունենալով իսլամական հեղափոխության կողմնակիցների առաջ։ 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջո Բայդենը նախընտրական միջոցառման ժամանակ, պատասխանելով իրանական թեմային վերաբերող հարցին, ասել է. «Մի անհանգստացեք, մենք կազատագրենք Իրանը: Նրանք շուտով իրենք իրենց կազատագրեն»: