Քաղաքացիակենտրոն
լրատվություն

««Զանգեզուրի միջանցք» տերմինը նյարդայնացնում է, եկեք ասենք Մեղրիի ճանապարհ». Վարչապետի արձագանքը ՌԴ փոխարտգործնախարարի այս հայտարարությանը

««Զանգեզուրի միջանցք» տերմինը նյարդայնացնում է, եկեք ասենք Մեղրիի ճանապարհ». Վարչապետի արձագանքը ՌԴ փոխարտգործնախարարի այս հայտարարությանը
Միջազգային
23:52, 10 октябрь 2023
«Լավ, «Զանգեզուրի միջանցք» տերմինը նյարդայնացնում է, եկեք ասենք Մեղրիի ճանապարհ»,- Հանրային հեռուստատեսության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Պետրոս Ղազարյանը մեջբերեց ՌԴ բարձրաստիճան դիվանագետի խոսքերը, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ոչ մի խնդիր չկա, երկաթուղու դեպքում Մեղրիով անցնելու հարցը անառարկելի է, որովհետև այդ հատվածում մենք այլ տեղ երկաթուղի չենք ունեցել: Մենք ոչ մի խնդիր չունենք Մեղրիի երկաթուղին վերականգնելու հարցում, ընդհակառակը՝ շահագրգռված ենք, որովհետև դա նշանակում է Հայաստանի շրջափակման վերացում: Դա բխում է և Հայաստանի, և Ադրբեջանի, և Թուրքիայի շահերից»:

Վարչապետը հավելեց. «Ինչո՞ւ են մեր տարածքի մասին խոսում այդ կերպ. սա խնդիր է առաջացնում»:
Վարչապետը հույս հայտնեց, որ սահմանի հատման առումով ինչ խոսույթ (հավասարության, իրավազորության) Հայաստանը օգտագործում է Վրաստանի հետ, մի օր նույնը կլինի նաև Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում: