Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը». Ադրբեջանի ԱԳՆ

«Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի մատակարարումը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը». Ադրբեջանի ԱԳՆ
Միջազգային
11:39, 13 ноябрь 2023
«Ֆրանսիայի կողմից Հայաստան ռազմական տեխնիկա ուղարկելը կնպաստի տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը և այդ երկրի ռազմական պոտենցիալի ամրապնդմանը, որը շուրջ 30 տարի «օկուպացված» է պահել Ադրբեջանի տարածքը և չի հրաժարվել իր «ագրեսիվ» հռետորաբանությունից»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարումը։

Նա նշել է, որ Ֆրանսիայի այդ քայլերը, որն իրեն ներկայացնում է որպես միջազգային իրավունքի պաշտպան և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ջատագով, կասկածի տակ են դնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանում պետությունների միջազգային սահմանների փոխադարձ ճանաչման ու հարգանքի վրա հիմնված հարաբերությունները կարգավորելու ջանքերը և ծառայում են իրավիճակի սրմանը։  

«Հայաստանը և Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը, ինչպես նաև հաշտվեն այն փաստի հետ, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասել է նա։  

Գերատեսչության ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել Հայաստանին զինելը, որը հայտնի է իր «ագրեսիվ քաղաքականությամբ և սադրանքներով», ինչպես նաև «դադարեցնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտող ոչ լեգիտիմ գործունեությունը»։