Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է արել «զենք չմատակարարել Հայաստանին»

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է արել «զենք չմատակարարել Հայաստանին»
Միջազգային
18:09, 26 июль 2023
«Այն ժամանակ, երբ Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, Հնդկաստանի կողմից այդ երկրին մահաբեր զենքի մատակարարումը ճանապարհ է բացում Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման համար, խոչընդոտում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդխարան Մադխուսուդխանանի հետ հանդիպման ժամանակ։

«Դա չի համապատասխանում Հնդկաստանի արտաքին քաղաքականությանը, որը հիմնված է իր կողմից հռչակված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Չմիավորման շարժման պատմական «Բանդունգի սկզբունքների» վրա, որին միացել է Հնդկաստանը»,- ընդգծել է Հաջիևը։

Նա Հնդկաստանի դեսպանին կոչ է արել պաշտոնական Դելիին տեղեկացնել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունները և վերանայել «Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու» Հնդկաստանի որոշումը։