Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բաքուն ափսոսանք է հայտնում Բորելի մոտեցման կապակցությամբ». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Եվրամիությանը

«Բաքուն ափսոսանք է հայտնում Բորելի մոտեցման կապակցությամբ». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Եվրամիությանը
Միջազգային
12:11, 27 июль 2023
Բաքուն բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունների անցկացման գործում, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Այնուամենայնիվ, մոտեցումը, որ ցուցաբերել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հուլիսի 26-ի հայտարարության մեջ՝ հիմնված հայկական կողմի «կեղծ քարոզչության» և «քաղաքական մանիպուլյացիաների» վրա, ափսոսանք է առաջացնում»,- նշել է Հաջիզադեն։