Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկել ենք խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները․ Բորելը՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին

Քննարկել ենք խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները․ Բորելը՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին
Քաղաքականություն
21:36, 25 январь 2023
Լավ հանդիպում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ․ թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
 
«Քննարկվել են խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի և տարածաշրջանում անվտանգության իրավիճակի շուրջ։ Պետք է խուսափել հումանիտար ճգնաժամից։ Քննարկվել է նաև  նոր մեկնարկած ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը։
 
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-ին, ի թիվս եվրոպացի բարձրաստիճան այլ պաշտոնյաների, հանդիպում է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։


Անահիտ Խաչատրյան