Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր

Ռուսաստանի վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր
Միջազգային
14:19, 18 ноябрь 2022
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի Ադրբեջան կատարած առաջին այցի ընթացքում կայացել է XI ադրբեջանա-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը:

Դրանից հետո բանակցություններ են տեղի ունեցել երկու երկրների կառավարությունների ղեկավարների՝ Ալի Ասադովի և Միխայիլ Միշուստինի միջև։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր: 

Միշուստինը նշել է, որ միջկառավարական երկխոսությունն ուղղված է առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը՝ արդյունաբերական կոոպերացիա, փոխգործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, մշակութային-հումանիտար ոլորտներում։

«Հատուկ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման պայմանավորվածությունների իրականացմանը։ Համոզված ենք, որ նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից»,- ասել է Միշուստինը։ 

Այսօր Միշուստինին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: