Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում փրկարարները շենքի փլատակներից գտել են 150.000 դոլար կանխիկ գումար

Թուրքիայում փրկարարները շենքի փլատակներից գտել են 150.000 դոլար կանխիկ գումար
Միջազգային
11:27, 14 февраль 2023
Ռուս փրկարարները Թուրքիայում որոնողա-փրկարարական աշխատանքների ժամանակ բնակելի շենքերից մեկի փլատակներից հայտնաբերել են 150 հազար դոլար կանխիկ գումար։ Այս մասին հաղորդել է ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Ինչպես պարզաբանել է գերատեսչությունը, փրկարարները գտել են կաթսա, որը լցված է եղել 100-դոլարանոց թղթադրամներով:

ԱԻՆ-ից հայտնել են, որ 150.000 դոլարը փոխանցել են տեղի ոստիկանությանը։