Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք դատապարտում ենք այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լեհաստանի խորհրդարանի բարեկամական խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մենք դատապարտում ենք այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Լեհաստանի խորհրդարանի բարեկամական խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Միջազգային
14:44, 02 апрель 2023
Լեհաստանի Հանրապետությունը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. դա պետք է դաս լինի բոլորիս համար. ասել է Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելը:
 
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանի ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
 
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

 
Նրանք այցելել են նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: