Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուդանում թուրքական ինքնաթիռ է գնդակոծվել

Սուդանում թուրքական ինքնաթիռ է գնդակոծվել
Միջազգային
13:14, 28 апрель 2023
Սուդանում գնդակոծել են թուրքական տարհանման ինքնաթիռը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Թուրքական ինքնաթիռը, որը ժամանել էր Սուդան օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու նպատակով, գնդակոծվել է արագ արձագանքման ուժերի (հատուկջոկատայինների) կողմից։

Նշվում է, որ գնդակոծությունը տեղի է ունեցել Խարթումից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա գտնվող Վադի Սեյդնա ռազմաբազայի օդակայանում վայրէջք կատարելիս։