Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնման. Վեդանտ Պատել

ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնման. Վեդանտ Պատել
Միջազգային
12:16, 17 май 2023
ԱՄՆ-ը կարող է «լրացուցիչ քայլեր» ձեռնարկել՝ ի պատասխան Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության հնարավոր վերականգնման։

«Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ քայլեր կձեռնարկենք», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը, պատասխանելով այս շաբաթ Georgian Airways-ի՝ դեպի Ռուսաստան ուղիղ չվերթները վերսկսելու որոշման վերաբերյալ հարցին։

Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթներ լինեն, դա մեծապես կմտահոգի ոչ միայն ԱՄՆ-ին և այլ արևմտյան երկրների, այլ նաև այն ընկերություններին, որոնք գործում են վրացական օդանավակայաններից դուրս և սպասարկում են ինքնաթիռները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, ասել է Պատելը։

«Ամբողջ արևմտյան հանրությունը հեռավորություն է պահպանում Ռուսաստանի Դաշնությունից, և մենք կարծում ենք, որ այժմ Ռուսաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու ժամանակը չէ։ Մենք հստակ հայտարարել ենք, որ արգելել ենք ռուսական օդանավերի մուտքը մեր օդային տարածք, ինչպես դա արել են արևմտյան շատ երկրներ»,- ընդգծել է նա։