Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում. ԱՄՆ Պետդեպ

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում. ԱՄՆ Պետդեպ
Միջազգային
11:31, 09 май 2023
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ դրույթներ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մեր կարծիքով՝ անցած շաբաթ տեղի ունեցած քննարկումները կառուցողական էին: Եվ մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում: Ինչպես գիտեք, երկու երկրները սկզբունքորեն համաձայնության են եկել որոշակի պայմանների շուրջ, ավելի լավ են հասկանում միմյանց: Կարծում ենք, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնագիրը հասանելիության սահմաններում է»,- ասել է Պատելը։ 

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ցուցաբերում է ամբողջ անհրաժեշտ աջակցությունը Ադրբեջանին ու Հայաստանին։ Առկա տվյալներով, նշել է նա, կողմերը շարունակում են փոխգործակցությունը։