Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններում նշանակալի առաջընթաց են գրանցել. Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններում նշանակալի առաջընթաց են գրանցել. Բլինքեն
Քաղաքականություն
23:00, 04 май 2023
ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու  ուղղությամբ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Առլինգթոն քաղաքում կայացած խաղաղության երկկողմ բանակցությունների եզրափակիչ հանդիպմանը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում երկու կողմերն էլ քննարկել են մի շարք շատ բարդ հարցեր և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու ուղղությամբ», - ասել է ամերիկացի դիվանագետը։

«Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների դրած հիմքը ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք [խաղաղության] համաձայնության հասնելուն: Ցանկացած մարաթոնի վերջին հատվածը միշտ ամենադժվարն է: Մենք դա գիտենք», - հավելել է Բլինքենը:

Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է, բայց վերջնական փուլը միշտ ամենադժվարն է: