Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակցություններով կնքված համաձայնագիրը կայուն խաղաղության միակ ճանապարհն է. Բլինքեն

Բանակցություններով կնքված համաձայնագիրը կայուն խաղաղության միակ ճանապարհն է. Բլինքեն
Միջազգային
11:40, 11 октябрь 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պաշտոնական բանակցություններում առաջընթացը։ Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա: