Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճռական եմ տրամադրված հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և բանակցությունների շարունակման հարցում․ Մակրոնը՝ Փաշինյանին

Վճռական եմ տրամադրված հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և բանակցությունների շարունակման հարցում․ Մակրոնը՝ Փաշինյանին
Քաղաքականություն
20:33, 16 сентябрь 2022

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ․ տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։

Նախագահը ՀՀ վարչապետին հարցրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը և իր ցավակցությունները հայտնել վերջին օրերի ռազմական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի համար։

Երկրի ղեկավարը կրկին կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը։

Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ վճռական է տրամադրված հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և բանակցությունների շարունակման հարցում: