ԱՄՆ պետքարտուղարը կշարունակի անձամբ ներգրավված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման գործընթացում

Աշխարհ
Երեկ` սեպտեմբերի 15-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև:
Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ, գրում է 1lurer.am-ը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը` օգնել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները, նա նշել է, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է և նշել, որ այսուհետ ևս այս հարցով անձամբ կզբաղվի: