Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ կայացած հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ինտենսիվ երկխոսության միջոցով խաղաղության հասնելու լուրջ ձգտումը․ Նեդ Փրայս

Երեկ կայացած հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ինտենսիվ երկխոսության միջոցով խաղաղության հասնելու լուրջ ձգտումը․ Նեդ Փրայս
Քաղաքականություն / Աշխարհ
20:18, 08 ноябрь 2022
Երեկ կայացած հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ինտենսիվ երկխոսության միջոցով խաղաղության հասնելու լուրջ ձգտումը. ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը նոյեմբերի 7-ին Բլեր Հաուսում հյուրընկալել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ ուղիղ քննարկումների համար՝ նպաստելու առաջընթացին դեպի կայուն խաղաղության համաձայնագիր: Երեկ կայացած հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ինտենսիվ երկխոսության միջոցով խաղաղության հասնելու լուրջ ձգտումը։ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում խաղաղ հարավկովկասյան տարածաշրջանի կայացմանն աջակցելուն»,- ասել է Փրայսը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։