Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը

Միջազգային
16:59, 12 июль 2023
Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) վճռորոշ դերի իրագործմանը տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը։ Այս մասին ասված է Ժոզեպ Բորելի ղեկավարած ծառայության խոսնակի այսօրվա հայտարարությունում։

«Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ն շարունակել իր գործունեությունը և կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը», - նշված է հայտարարության մեջ։