Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուկրաինան կստանա F-16». Կիևի պատասխանը Լավրովին

«Ուկրաինան կստանա F-16». Կիևի պատասխանը Լավրովին
Միջազգային
17:57, 13 июль 2023
Ուկրաինան կստանա F-16 կործանիչներ՝ չնայած Ռուսաստանի սպառնալից հայտարարություններին։ Այս մասին Թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Ռուսաստանի միակ սպառնալիքը ուկրաինացի զինվորն է: Ահա թե ումից ամենից շատ պետք է վախենան Պուտինն ու ընկերությունը։ Ուկրաինան կստանա F-16-ը ըստ ժամանակացույցի: Ռուսաստանը դա կուլ կտա, չնայած Լավրովի դատարկախոսությանը»,- նշել է Կուլեբան:

Ուկրաինայի ԱԳ նախարարի մեկնաբանությունը հնչել է ի պատասխան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության, որ Ուկրաինային արևմտյան F-16 կործանիչների տրամադրումը Ռուսաստանը կդիտարկի որպես «միջուկային սպառնալիք» և «իրադարձությունների ծայրահեղ վտանգավոր զարգացման օրինակ»։