Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ․ Հայկ Մամիջանյան
«Երևանը փոխվելու է մեր բոլորի՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ։ Մենք, ինչ որ պարտավոր են անել քաղաքական ուժերը, վստահեցնում ենք, որ անում ենք և կանենք։ Մեր բանաձևը շատ պարզ է, մեր անելիքը կանենք և ուրախ կլինենք, և վստահ ենք, որ մեր կողքին կկանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները, այլընտրանք այստեղ չկա»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

Հարցին, թե արդյոք այս հայտարարությունը չի՞ դիտարկվի որպես բռնության կոչ, Հայկ Մամիջանյանն ասաց, որ այս իշխանությունները կարող են իր վրա էլ քրեական գործ հարուցել, բայց նորից կրկնում է. «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցյալ տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն՝ կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, հայրենիքի ապագան արժանի է ցանկացած զոհողության»։ 

Չբացելով փակագծերը՝ պատգամավորն ասաց, որ համարում է ցանկացած հավելյալ ինֆորմացիա, որն այս գործընթացի վերաբերյալ կտրամադրվի, այս կամ այն չափով կվնասի գործընթացի հաջողությանը։

Մանրամասները՝ տեսանյութում