Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 15.00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ, այս պահի դրությամբ պետությունն իր միջոցներով հոգացել է շուրջ 5700 անձի կեցության հարց, իսկ մնացյալ քաղաքացիները հրաժարվել են և ուղևորվել իրենց կեցության վայրեր. Նազելի Բաղդասարյան

Ժամը 15.00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ, այս պահի դրությամբ պետությունն իր միջոցներով հոգացել է շուրջ 5700 անձի կեցության հարց, իսկ մնացյալ քաղաքացիները հրաժարվել են և ուղևորվել իրենց կեցության վայրեր. Նազելի Բաղդասարյան
Հասարակություն
17:12, 27 сентябрь 2023
«Ժամը 15.00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ։ Ժամը 12.00-ի տվյալներն ավելացել են շուրջ 3000-ով։ Այս պահի դրությամբ պետությունն իր միջոցներով հոգացել է շուրջ 5700 անձի կեցության հարց։ Իսկ մնացյալ քաղաքացիներն այս պահի դրությամբ հրաժարվել են և միանգամից ուղևորվել են իրենց կեցության վայրեր»,- այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև հորդորեց, որպեսզի Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները հաշվառման գործընթացն անցնեն արդեն իրենց ժամանակավոր կեցության վայրերում, որովհետև ՀՀ բոլոր մարզերում և տարբեր քաղաքներում գործում են աշխատանքային խմբեր։ Վերջինիս խոսքով՝ հաշվառման գործընթացը կարևոր է նաև պետության համար, որպեսզի հետագայում արդեն հումանիտար ծրագրերը նպատակային իրականացվեն։ 

«Այս ժամի դրությամբ արդեն ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ, և ընդհանուր թիվը կազմում է 311։ Դուրս գրված քաղաքացիներ չունենք։ Քաղաքացիները ստացիոնար բուժում են ստանում պահի դրությամբ։ Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներով՝ 114 թեժ գծին ստացվել է 6900 զանգ։ Նաև ընդգծենք, որ 4900 քաղաքացու սոցիալական կարիքների գնահատում իրականացվել է, այսինքն՝լրացվել են այս թվով հայտեր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է կամավոր հարթակ (kamavor.mlsa.am), որտեղ արդեն 660 հայտ ունենք լրացված, և այս կերպ մեր քաղաքացիները կարող են միանալ այն հանրօգուտ գործին, որն իրականացվում է կառավարության կողմից»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։