Այսօր մենք
տեղեկացրել էինք, որ մինչ տասնյակ հազարավոր բռնի տեղահանված արցախցիներ կանգնած են սոցիալական լուրջ խնդիրների առջև, «Հայաստան» դաշինքի պատգամավոր և ընդդիմության «առաջնորդ», «Արցախ» գոռալով փողոցներ փակող ու հանրահավաքներ անող Իշխան Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հյուրանոցային համալիրը հրաժարվել է ընդունել արցախցիներին։
Մեր լուրին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իշխան Սաղաթելյանը՝ փորձելով հերքել այն, սակայն իրականում ոչ մի փաստ չի ներկայացրել, որ որևէ արցախցի ընտանիք տեղավորվել է իր ընտանիքին պատկանող «Ծովասար» հյուրանոցում։
«Այս օրերին ՀՅԴ կառույցը ողջ ներուժով, ես և իմ ընտանիքի մյուս անդամներն անձնապես, մեր հազարավոր հայրենակիցների նման, ևս լծված ենք անձամբ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով ստեղծված աղետի հետևանքները մեղմելու և արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին։ Սա նվազագույն պարտականությունն է, որը մեզնից յուրաքանչյուրն անում է լուռ և առանց ավելորդ բարձրաձայնման։ Կրկնում եմ՝ այս թեմային երբեք չէի անդրադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանական կեղծ լուրերի թիրախում»,- հայտարարել է Սաղաթելյանը։
Ինչպես տեսնում եք՝ որևէ անդրադարձ կամ փաստ չկա կոնկրետ «Ծովասարում» արցախահայերի ընտանիքներին ընդունելու մասին։