Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը 50 տոննա հումանիտար օգնություն կուղարկի ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների համար

Իրանը 50 տոննա հումանիտար օգնություն կուղարկի ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների համար
Հասարակություն
12:39, 02 октябрь 2023
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա հումանիտար օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվածների համար, հայտնում է MiranPress-ը։

Բեռը ներառում է հիգիենայի պարագաներ, սննդամթերք, ծածկոցներ, հագուստ և ջեռուցման սարքավորումներ։ Նշվում է, որ բեռնատարները օգնությունը կհասցնեն մոտ ժամանակներս։